Հայկ Խանումյան tagged posts

Հայկ Խանումյանը հանդիպել է ֆրանսիացի և գերմանացի քաղաքական գործիչների հետ

cazarian_khanumyan

Սեպտեմբերի 16-30-ը գիտաժողովի մասնակցության նպատակով Բրյուսելում գտնվող ԱԺ պատգամավոր, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել ֆրանսիացի և գերմանացի քաղաքական գործիչների հետ:

Սեպտեմբերի 21-ին Օ-դը-Սեն նահանգի վարչական շենքում Խանումյանին ընդունել է նահանգի խորհրդի նախագահ Պատրիկ Դևեդջյանը: Պատգամավորը խոսել է Արցախի վիճակի, խորհրդարանական կապերի և Արցախի ու Ֆրանսիայի տարբեր համայնքների միջև առկա ապակենտրոնացված համագործակցության մասին: Նահանգապետը ներկայացրել է Օ-դը-Սենի և այլ երկրների շրջանների միջև առկա համագործակցությունը, խոսել իր ղեկավարած նահանգի կողմի...

Read More

Արցախում կրճատվող աշխատատեղերի մասին

hayk_khanumyan

2017թ. մայիսի 31-ի ԱԺ նիստում Հայկ Խանումյանի ելույթը նվիրված է եղել Արցախի աշխատանքային շուկայում առկա խնդիրներին: Ելույթն ամբողջությամբ ներկայացված է ստորև.

՛՛Հարգելի՛ ներկաներ,

2016թ...

Read More

Հանրայինում առկա գրաքննության մեղավորը Բակո Սահակյանն է

h-khanumyan

Մարտի 24-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը, որտեղ պատգամավորական հայտարարությունների ժամին «Ազգային վերածնունդ» կուսակցության պատգամավոր Հայկ Խանումյանը անդրադարձել է հանրային հեռուստատեսության որակին և վարվող քաղաքականությանը՝ բազմակարծության պակասի մեջ մեղադրելով նախագահ Բակո Սահակյանին:

Ստորև ելույթն ամբողջությամբ՝

«Հարգելի՛ ներկաներ,
Մենք ամեն օր տարբեր մակարդակներով հայտարարում ենք, որ բազմակարծությունը մե...

Read More

ԼՂՀ ԱԺ «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի ելույթը

2015թ. նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի հերթական նիստ, որի ընթացքում հնչել է Հայկ Խանումյանի հայտարարությունը՝ նվիրված Արցախյան խնդրի շուրջ որոշ սկզբունքներին: Հայտարարությունը՝ ստորև.

Հարգելի ներկաներ,

Վերջին շրջանում կրկին ակտիվացավ ղարաբաղաադրբեջանական հակամարտությունում Ռուսաստանի դերի մասին հրապարակումները, տարածքային զիջումների թեման, ինչի շրջանակում հայաստանյան ու ռուսաստանյան մամուլում սկսեցին շրջանառվել մի շարք տարբերակներ, իսկ Հայաստանի կառավարող կուսակցության պատգամավորի կողմից հրապարակայնորեն հավանական համարվեց Արցախի հարցում տարածքային զիջումները: Ես ուրախ եմ, որ մեր հասարակությունը...

Read More

«Ազգային վերածնունդ» կուսակցության 4-րդ համագումարը նոր Գործադիր մարմին է ընտրել

avk_trio

2015թ հոկտեմբերի 17-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ազգային վերածնունդ» կուսակցության 4-րդ համագումարը: Խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման, քարոզարշավի և արդյունքների մասին զեկուցումով հանդես է եկել կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը: Պատվիրակներն անդրադարձել են նախընտրական քարոզարշավի կազմակերպման և անցկացման ընթացքում առաջ եկած խնդիրներին և սխալներին, քննարկել ճնշումներին հակազդելու արդյունավետ մեխանիզմներ:

Հ...

Read More

Բյուջեի կատարողականին գնահատական է տալիս «Վերածնունդ» խմբակցությունը

Ազգային ժողովՀունիսի 16-ից «Բյուջե-2014»-ի կատարողականի քննարկումները մեկնարկեցին խորհրդարանական խմբակցությունների ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստերում։

Առաջին օրը բյուջեի հաշվետվության վերաբերյալ իրենց դիտարկումներն ու դիտողությունները ներկայացրեց «Վերածնունդ»  խմբակցության պատգամավորը։

Կառավարությունից նիստերին ներկա էին ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարն ու փոխնախարարը։

«Վերածնունդ» խմբակցությա...

Read More

Պրակտիկայի հնարավորություն Արցախի Ազգային ժողովում

Ազգային ժողով«Ազգային վերածնունդ» կուսակցությունն առաջարկում է միջազգային պրակտիկա Արցախում երեք և ավելի ամիսների համար: Պրակտիկան նախատեսված է Արցախով հետաքրքրված ուսանողների համար: Պրակտիկան չի վճարվում, կուսակցությունը պրակտիկանտի որևէ ծախս չի հոգում, բայց պատրաստ է աջակցել կրթաթոշակ ստանալու համար:
Պրակտիկայի հնարավորություն 1: Պատգամավորի օգնական: Կամավոր աշխատանք ԼՂՀ Ազգային ժողովում, «Ազգային վերածնունդ» կուսակցությունից ընտրված պատգամավոր Հայկ Խանումյանի մոտ: Ներկայացվող պահանջները՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներից որևէ մեկի լավ իմացութ...
Read More

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը դարձավ խորհրդարանական ուժ

2015թ. մայիսի 3-ին Արցախում կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարան անցան 5 կուսակցություններ: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հավաքեց ձայների 5.38 տոկոս կամ 3709 ձայն: Կուսակցությունը ներկայացված կլինի Ազգային ժողովում մեկ պատգամավորով: ԱՎԿ նախագահ Հայկ Խանումյանը, ով գլխավորում էր կուսակցության համամասնական ցուցակը, կներկայացնի «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ԼՂՀ Ազգային ժողովում:

Read More

Հայկ Խանումյանի նախընտրական ելույթը

Հայկ Խանումյանի նախընտրական ելույթը

Read More

Օլիգարխիկ-կոռուպցիոն մարտահրավեր արցախյան հասարակության համար

Hayk_KhanumyanԶարգացած օլիգարխիկ-կոռուպցիոն տնտեսական հարաբերությունները, որի հիմնական հատկանիշներն են հանրային միջոցների օգտագործումը իշխանավորների բիզնեսի սպասարկման համար, մենաշնորհների առկայությունը, փոքր ու միջին բիզնեսի թուլացումը և ռեսուրսների կենտրոնացումը քաղաքական իշխանությանը տիրացած անձանց մոտ, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգությանը սպառնացող ամենամեծ մարտահրավերն են: Այս հարաբերություններն էականորեն ազդում են երկրում առկա մթնոլորտի վրա, առաջացնում հուսալքություն, սոցիալական անապահովության և արդարության բացակայության զգացում, բերում արտագաղթի:...

Read More