Արցախի սահմանադրական փոփոխություններ tagged posts

Սահմանադրության նախագծին քվեարկի’ր ԴԵՄ ԵՄ

Արցախի հարգելի’ բնակիչ,

2017թ. փետրվարի 20-ին համաժողովրդական հանրաքվեի է դրվել Արցախի սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հարցը: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը կոչ է անում դեմ քվեարկել սահմանադրական փոփոխությունների այս նախագծին, քանզի.

-Արցախում սահմանադրական փոփոխությունների կարիք չկա, գործող սահմանադրությունն ի վիճակի է ապահովել երկրի բնականոն զարգացումը:

-Այս փոփոխություններով Բակո Սահակյանը նպատակ ունի նախագահի պաշտոնում մնալ նաև 2017թ...

Read More

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը դեմ է սահմանադրական փոփոխությունների նախագծին

Արցախի Ազգային ժողովը 2017թ. հունվարի 17-ին 20 կողմ, 7 դեմ և մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց Արցախի սահամանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն:  «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը դեմ է քվեարկել նախագծին: Ելույթն ամբողջությամբ՝ ստորև.

«Հարգելի՛ ներկաներ,

Անցյալ նիստի ժամանակ զեկուցողը ներկայացրեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Այժ ես կխոսեմ այդ գործընթացի մասին, որին մասնակցել եմ իմ կուսակցության վճռով: Այսպես, երբ փետրվարին տեղի ունեցավ խորհրդարանական կուսակցությունների...

Read More

Արցախի սահմանադրական փոփոխությունների նախագծի հեղինակին ոգեշնչել է Զիմբաբվեի փորձը

mugabe

Օրերս հայտնի դարձավ, որ Զիմբաբվե առաջնորդ, 92-ամյա Ռոբերտ Մուգաբեն որոշել է առաջադրվել այդ երկրի 2018թ. նախագահական ընտրություններին: Պարզաբանեմ, թե ինչով է այս լուրը գրավել իմ ուշադրությունը:

Մուգաբեն դարձել է Զիմբաբվեի վարչապետ 1980թ., իր կուսակցությունը հաղթել էր այդ երկրի խորհրդարանական ընտրություններում: Ընդդիմության դեմ ճնշումները, այլընտրանքի ոչնչացումը, ռեսուրսների կենտրոնացումը բերեց նրան, որ Մուգաբեն 1987թ. որոշեց փոխել երկրի սահմանադրությունը, վերացրեց վարչապետի պաշտոնը, իսկ ինքը դարձավ նախագահ: Քաղաքական համակարգի ոչնչացումից հետո սահմանադրական փոփոխությունները սկսեցին առնչվել մարդկանց հիմնական իրավունքներին: Օրինակ, 1998թ...

Read More