«Ազգային վերածնունդ» կուսակցություն, ազգային ուղղվածությամբ և սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությամբ արցախյան քաղաքական ուժ: Կուսակցությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: Կուսակցության մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ այս կայքում կամ էլ ընթերցել Վիքիպեդիայի հոդվածը:
Գործադիր մարմնի կազմը
Գործադիր մարմինը կուսակցության մշտական գործող ղեկավար մարմինն է: 2015թ. հոկտեմբերի 17-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ԱՎԿ 4-րդ համագումարում ձևավորվել է Գործադիր մարմին հետևյալ կազմով՝
Հայկ Խանումյան
Տիգրան Գրիգորյան
Նունե Մելքումյան
Վարդան Բալասյան
Դիանա Մովսիսյան
Վլադիմիր Դոլուխանյան
Դիանա Մովսիսյան
2013թ. նոյեմբերի 3-ին Ճարտարի համագումարում ձևավորվել էր կուսակցության Գործադիր մարմին հետևյալ կազմով` 2-րդ Գործադիր մարմին:
2013թ. փետրվարի 24-ին Խաչենի հիմնադիր համագումարում ընտրվել էր ժամանակավոր Գործադիր մարմին հետևյալ կազմով` 1-ին Գործադիր մարմին:
Կուսակցության նախագահը
Կուսակցության նախագահը ղեկավարում է կուսակցության Գործադիր մարմնի նիստերը, ներկայացնում է կուսակցությունը Հանրապետության ղեկավարության, այլ կուսակցությունների հետ հարաբերություններում, վարում կուսակցության միջազգային կապերը։ Խաչենի հիմանդիր համագումարում կուսակցության ժամանակավոր նախագահ է ընտրվել Հայկ Խանումյանը, Ճարտարի 2-րդ և Ստեփանակերտի 4-րդ համագումարներում Հայկ Խանումյանը վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում:
Հայկ Խանումյանի կոնտակտային տվյալներն են` հեռ. 097326732, էլփոստ՝ hayk@avk.am