Պրակտիկայի հնարավորություն Արցախի Ազգային ժողովում

Ազգային ժողով«Ազգային վերածնունդ» կուսակցությունն առաջարկում է միջազգային պրակտիկա Արցախում երեք և ավելի ամիսների համար: Պրակտիկան նախատեսված է Արցախով հետաքրքրված ուսանողների համար: Պրակտիկան չի վճարվում, կուսակցությունը պրակտիկանտի որևէ ծախս չի հոգում, բայց պատրաստ է աջակցել կրթաթոշակ ստանալու համար:
Պրակտիկայի հնարավորություն 1: Պատգամավորի օգնական: Կամավոր աշխատանք ԼՂՀ Ազգային ժողովում, «Ազգային վերածնունդ» կուսակցությունից ընտրված պատգամավոր Հայկ Խանումյանի մոտ: Ներկայացվող պահանջները՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներից որևէ մեկի լավ իմացություն, պատգամավորի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ վերլուծական, տեղեկատվական և այլ նյութերի պատրաստման ունակություն:
Պրակտիկայի հնարավորություն 2: Ռեֆերենտ «Ազգային վերածնունդ»կուսակցության գրասենյակում: Կամավոր աշխատանք «Ազգային վերածնունդ» կուսակցության կենտրոնական գրասենյակում: Օգնում է տարբեր քննարկումների, կլոր սեղանների կազմակերպմանը, կուսակցության գործընկերների հետ հաղորդակցության վարմանը, կուսակցության միջազգային կապերի խորացմանը: Ներկայացվող պահանջները՝ առնվազն երկու լեզվի գերազանց իմացություն (նախընտրելի է մեկը լինի անգլերենը):
Ցանկացողները իրենց համառոտ ինքնակենսագրականը և առնվազն 300 բառ պարունակող մոտիվացիոն նամակը կարող են ուղարկել info@avk.am հասցեին: Դիմումների ժամանակային սահմանափակում չկա:
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությամբ կուսակցություն է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունում: 2015թ. մայիսի 3-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններում կուսակցությունը հավաքել է 5.38 տոկոս քվե և դարձել խորհրդարանական ուժ: Կուսակցությունը ստեղծվել է 2013թ.:

Leave a reply

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>