«Ազգային վերածնունդ» կուսակցությունը կմասնակցի Արցախի ԱԺ ընտրություններին

2015 թվականի մարտի 7-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ազգային վերածնունդ» կուսակցության համագումարը: Համաձայն կուսակցության կանոնադրության` համապետական ընտրություններից առաջ հրավիրվում է կուսակցության համագումար: «Ազգային վերածնունդ» կուսակցության համար քաղաքականությունն ամենօրյա գործունեություն է, որն իր գոյության երկու տարիների ընթացքում կուսակցությունն ապացուցել է ակտիվ աշխատանքով, չնայած սահմանափակռեսուրսներին` կատարելով մշտական աշխատանք Արցախի ամբողջ տարածքում, կազմակերպելով հանրային քննարկումներ, բարձրացնելով խնդիրներ և առաջարկելով դրանց լուծման սեփական տարբերակները: Ելնելով վերոնշյալից`Համագումարը առաջարկել է կուսակցության Գործադիր մարմնին, կուսակցության նախագահին և տարածքային կառույցներին`
1. 2015թ. մայիսի 3-ին կայանալիք ԼՂՀ ԱԺ ընտրություններին ընդառաջ ամբողջականացնել կուսակցական և ոչ կուսակցական գործիչների հետ բանակցությունները` մեծամասնական բոլոր ընտրատարծքներում թեկնածուներ առաջադրելու/սատարելու և կուսակցության համամասնական ցուցակ ձևավորելու համար:
2. Քաղաքական թիմի մեջ ներգրավել Արցախում ճանաչված, արժանիքներ և հեղինակություն ունեցող անձանց:
3. Գործունեության հիմքում դնել թիմային աշխատանքը` ուժեղացնելով կուսակցական և համակիր կառույցները:
4. Օրենքով սահմանված կարգով ռեսուրսներ ներգրավել կուսակցության առաջիկա աշխատանքների համար:

Մինչև մարտի 19-ը տեղի կունենա «Ազգային վերածնունդ» կուսակցության Գործադիր մարմնի նիստ, որը կհաստատի և կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացնի կուսակցության համամասնական ցուցակը: Կհաստատվեն նաև մեծամասնական թեկնածուները: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստեղծվել է 2013թ. փետրվարին և գրանցվել 2013թ. մայիսին: Կուսակցությունն այժմ ունի շուրջ 560 անդամ Արցախի բոլոր շրջաններում:

Ստեփանակերտ,
7 մարտի, 2015թ.

Leave a reply

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>