Արցախ-Իրան հարաբերությունների մասին

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը, լինելով ակտիվ արտաքին քաղաքականության կողմնակից և ունենալով հստակ տեսլական Արցախի արտաքին համագործակցության վերաբերյալ՝ մտահոգված է Արցախի հարևան ամենամեծ երկրի՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր երկրի հարաբերությունների ցածր մակարդակից:

Իրանի Իսլամական Հանրապետությունն իրեն դրսևորել է որպես բարեկամ երկիր և միշտ պատրաստ է եղել տարբեր հարցերի շուրջ համագործակցության: Իրանի հետ ակտիվ հարաբերություններն Արցախի համար նոր հնարավորություններ են բացում տնտեսական, քաղաքական և մշակութային ոլորտներում՝ հաշվի առնելով նաև Իրանում առկա ակտիվ հայ համայնքը:

Իրանի հետ ակտիվ համագործակցությունն Արցախի համար նոր հնարավորություններ կստեղծի նաև աշխարհաքաղաքական վերջին զարգացումների ֆոնին:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը կոչ է անում Արցախի իշխանություններին հրաժարվել վերջին տարիների որդեգրած պասիվ կեցվածքից և ավելի ակտիվ աշխատել հարևան այս կարևոր երկրի հետ, Թեհրանում բացել Արցախի մշտական ներկայացուցչություն և ուղղակի կապեր հաստատել Իրանի ղեկավարության, քաղաքական, տնտեսական և մշակութային էլիտաների հետ:

«Ազգային վերածնունդ» կուսակցություն

Ստեփանակերտ

19 օգոստոսի, 2014թ.

Leave a reply

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>