Category Նորություններ

«Ազգային վերածնունդ» կուսակցության հայտարարությունը հունվարի 31-ին Քաշաթաղի շրջանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Հունվարի 31-ին Արցախի իշխանությունները խուլիգանական հարձակումներ են կազմակերպել Ստեփանակերտից և Երևանից Քաշաթաղի շրջան գնացող «Հիմնադիր խորհրդարանի» անդամների, համակիրների և լրագրողների նկատմամբ: Նախ քաղաքացիական անձանց կողմից ծեծվել են Ստեփանակերտից Բերձոր գնացող խմբերը, ջարդվել են նրանց ավտոմեքենաները, ապա ոստիկանության ուժերի օգտագործմամբ հարձակում է կատարվել Երևանից եկող քաղաքացիների նկատմամբ:

Այս գործողությունների ամբողջ պատասխանատվությունն ընկ...

Read More

«Ազգային վերածնունդ» կուսակցության հայտարարությունը

«Ազգային վերածնունդ» կուսակցությունն իր խորին ափսոսանքն է հայտնում վերջին օրերին Արցախի տարբեր կազմակերպությունների կողմից հնչող հայտարարությունների վերաբերյալ, որոնք ուղղված են հունվարի 31-ին «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման դեպի Արցախ իրազեկման ավտոերթի դեմ: Անհանգստացնող են Արցախի տարբեր քաղաքներում և մասնավորապես Բերձորում տեղի ունեցող կոլեկտիվների՝ ավտոերթի դեմ ուղղված ժողովները, որոնք խորհրդային վատագույն ավանդույթներն են հիշեցնում: Անընդունելի է, որ այս արշավի մեջ ընդգրկված են պետական կառույցները, որոշ հասարակական կազմակերպություններ, խորհրդարանական կուսակցությունները:...

Read More

Օլիգարխիկ-կոռուպցիոն մարտահրավեր արցախյան հասարակության համար

Hayk_KhanumyanԶարգացած օլիգարխիկ-կոռուպցիոն տնտեսական հարաբերությունները, որի հիմնական հատկանիշներն են հանրային միջոցների օգտագործումը իշխանավորների բիզնեսի սպասարկման համար, մենաշնորհների առկայությունը, փոքր ու միջին բիզնեսի թուլացումը և ռեսուրսների կենտրոնացումը քաղաքական իշխանությանը տիրացած անձանց մոտ, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգությանը սպառնացող ամենամեծ մարտահրավերն են: Այս հարաբերություններն էականորեն ազդում են երկրում առկա մթնոլորտի վրա, առաջացնում հուսալքություն, սոցիալական անապահովության և արդարության բացակայության զգացում, բերում արտագաղթի:...

Read More

Գյուղացիական կոոպերացիան՝ գյուղատնտեսության խնդիրների լուծման բանալի

artsakh_agroԳյուղատնտեսության զարգացման ներկայիս մոդելը գյուղացիների համար ստրկական պարտավորագիր է հիշեցնում:

Այս հոդվածում կքննարկենք ԼՂՀ գյուղատնտեսության զարգացման ընտրված մոդելը: Ինչքանո՞վ է ճիշտ ընտրված ճանապարհը և ի՞նչ հետևանքների այն կբերի: Ի՞նչ պետք է իմանան գյուղացիները վերահաս և գոյություն ունեցող կախվածության մասին:

Գյուղատնտեսության մեջ խնդիրները և հեռանկարները շատ են, այնուամենայնիվ այս հոդվածում քննարկենք միայն հիմնականները՝...

Read More

Շոյգուն գնացել է Բաքու միլիարդի հետևից

Sergei-Shoigu-Zakir-HasanovՀոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի այցը Բաքու: Օդանավակայանում երկու երկրների օրհներգերը լսելուց և պատվո պահակախմբին ողջունելուց հետո Շոյգուն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ ուղևորվեց բանակցությունների: Ռուսական վերնախավի այսպիսի բարձրաստիճան ներկայացուցչի այցը Բաքու լիովին բխում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև վերջին չորս տարիների փոխհարաբերությունների տրամաբանությունից և համապատասխանում է երկկողմանի հարաբերությունների ընդհանուր համատեքստին: Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն ունեն ավելի քան ռազմավարական բնույթ, և կողմերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ նպատակ ունեն ամրապնդել ռազմատեխնիկական համագործակցության դրական դինամիկան և զարգացնել տնտեսական ու քաղաքական կապերը: Ինչպես կարելի է հասկանալ ադրբեջանցի և ռուս փո...

Read More

Այսօրվա արցախյան գյուղը պետական միջոցներով գոյատևող միավոր է

Artur_KhachatryanՀարցազրույց Արթուր Խաչատրյանի հետ

Արթուր Խաչատրյանը 2001-2011թթ. ընթացքում եղել է Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն գյուղի համայնքապետը: «Վերածնունդը» նախկին գյուղապետի հետ զրուցել է տեղական ինքնակառավարման խնդիրներից:

-Պարոն Խաչատրյան, ի՞նչ հիմնական խնդիրներ եք տեսնում Արցախում տեղական ինքնակառավարման համար:

-Արցախում տեղական ինքնակառավարումը միայն ֆորմալ առումով է, իրականում գյուղական համայնքներում ևս գոյություն ունի պետական կառավարում, համայնքները կառավարվում են շրջանային վարչակազմերի կողմից: Համայնքները չունեն բավարար բյուջե, որը կծառայի համա...

Read More

ժողովրդին լսել է պետք

vova

Այն, որ հայերը այն եզակի ժողովուրդներից են, որոնց կարելի է համարել հնագույն, դա փաստ է: Փաստ է նաև այն, որ գոյություն ունեցող հին ժողովուրդներից այն եզակիներից ենք, որոնք այսօր ունեն պետականություն, այսինքն սեփական ճակատագիրը ինքնուրույն որոշելու բացարձակ և անվիճելի իրավունք: Ճիշտ է, պատմության ընթացքում՝ զանազան պատճառներից ելնելով, մենք կորցրել ենք մեր պետականությունը, ասել է թե՝ պաշտպանված լինելու մեր բնական իրավունքը: Սակայն, ի փառս մեր նախնիների, մենք միշտ էլ պայքարել ենք մեր այդ և մյուս բոլոր իրավունքների համար ու նորից վերականգնել մեր պետականությունը, մեր ժողովրդին փրկել անազատությունից ու կախումից, վերանալու՝ կոտորվելու և/կամ ձուլվելու վտանգից:...

Read More

6 ամիս պատժաչափ գոմեշի մսի գործով

gomesh

2012-ի սեպտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, այս գործի հետ կապ ունեցող գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանին: Այս պաշտոնանկությունը կապված էր բարձրաստիճան զինվորականի առնչությամբ «գոմեշի մսի գործին»: 2013թ...

Read More

«Ազգային վերածնունդ» կուսակցության հայտարարությունը Արտո Չիթչյանի գործի հետ կապված

«Ազգային վերածնունդ» կուսակության ներկայացուցիչները հետևել են Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում (նստավայրը՝ Ստեփանակերտ), դատավոր Անդրանիկ Մնացականյանի վարույթում գտնվող ըստ մեղադրանքի ընդդեմ Արտո Չիթչյանի գործին, որտեղ Պաշտպանության բանակի սպան մեղադրվում էր «գոմեշի մսի» գործով: ՀՀ Գլխավոր շտաբի բարձրաստիճան զինվորականների և մատակարարի մասնակցությամբ այս կոռուպցիոն գործի մեջ քավության նոխազ են դարձել նաև Պաշտպանության բանակի մի խումբ սպաներ: Արտո Չիթչյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, քանզի որպես ՊԲ համապատասխան զորամասի հրամանատարի տեղակալ մսամթերքն ընդունել է Պաշտպանության բանակի պարենային ծառայությունից, ըստ հաշիվ ապրանքագրի, մատակարարի հետ որևէ առնչություն չի ունեցել: Դատարանը կայացրած որոշմամբ Արտո Չիթչյանի համար վեց ամսվա պատժաչափ է սահմանել:...

Read More

Ցական դայու դոլարները

karen_mirzoyanԽորհրդարանական հերթական ընտրություններին հաշված օրեր էին մնացել: Քաղաքում ամենուրեք աչքի էին զարնում այդ ընտրատարածքից պատգամավորության թեկնածուների խրոխտ դիմանկարները` իմաստավորված ճչան ու լավատեսական կարգախոսներով: Սրանք այն թեկնածուներն էին, ովքեր, ինչպես բանիմաց մարդիկ էին ասում, փոխանակ գործ անեին, թիթիզություններով էին զբաղվել` հանդիպումներ ընտրողների հետ, բուկլետների և մեծադիր դիմանկարների պատրաստում, թերթային հրապարակումներ, հարցազրույցներ և այլն: Իսկ Վլադիկյանը նույնիսկ իր նկարը կախելն էր արգելել...

Read More